-
18.03.2017|
16:33
Ֆրանսիայում շաբաթ օրը կհրապարակվի նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը, ուրբաթ անհրաժեշտ փաստթղթերի ընդունման ժամկետն ավարտվել է:
Հայտ է ներկայացրել 9 գործիչ:
-
18.03.2017|
16:33
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը Իռլանդիայի վարչապետ Էնդի Քենին միգրացիայի հարցերով «դասախոսություն է կարդացել», հայտնում է The New York Times-ը: Իռլանդիայի վարաչապետը, որ ավելի վաղ միգրացիայի հարցով քննադատել էր Թրամփին, նրան այցելել է Սբ Պատրիկի օրվա նախօրեին:
-
18.03.2017|
16:32
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է սպառազինությունների խոշոր խմբաքանակ մատակարարել Թայվանին, որոնք կարող են ներառել հրթիռային համալիրներ և հակածովային հրթիռներ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան իշխանություններին:
-
18.03.2017|
16:27
Դիլիջանում ընտրողների հետ հանդիպմանը ներկաներից մեկը վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց` համոզվա՞ծ է և երաշխավորում է, որ ՀՀԿ-ի ընտրվելու դեպքում 5 տարվա ընթացքում ինքը կլինի վարչապետ:
-
18.03.2017|
16:26
Վարդենիսում ընտրողների հետ են հանդիպել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները։ Մինչ հանդիպման մեկնարկը դաշինքի անդամներին դիմավորել են զուռնա-դհոլով, իսկ նրանց ոտքերի տակ ոչխար են մորթել:
-
18.03.2017|
16:25
ԱՄՆ-ը Գերմանիայի և Ֆրանսիայի հետ համատեղ հանձնառու է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
-
18.03.2017|
16:24
Արարատի մարզի Դեղձուտ համայնքում երկու օր առաջ միջադեպ է տեղի ունեցել ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմնակիցների միջև, որն ավարտվել է դանակահարությամբ։
-
18.03.2017|
16:23
ՕՐՕ դաշինքը Գեղարքունիքի մարզում նախընտրական քարոզարշավը սկսեց մեկ րոպե լռությամբ՝ ի նշան Հաց բերող Արթուր Սարգսյանի հարգանքի տուրքի:
-
18.03.2017|
16:22
ԵՄ-ն հերթական անգամ դատապարտել է Ղրիմի միացումը ՌԴ-ին՝ այդ իրադարձության երրորդ տարելիցի առիթով։ ԵՄ երկրները անհանգստություն են արտահայտել Ղրիմում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակի հետ կապված, կոչ արել ՄԱԿ-ի բոլոր երկրներին միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:
-
18.03.2017|
16:20
Մարտի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Անվտանգության նկատառումներից ելնելով` ավտոճանապարհը ծանրաքարշ մեքենաների համար ժամանակ առ ժամանակ միակողմանի փակվում է: